ԱՄՆ-ն որոշել է բարելավել Կուբայի հետ հարաբերությունները
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել է Վաշինգտոնի հստակ մտադրութան մասին՝ Կուբայի հետ վարել նոր քաղաքականություն:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ինտերֆաքսին:
«Մեր նախագահը որոշել է կարգավորել հարաբերությունները Կուբայի հետ:Ինձ թվում է՝ նա ցանկանում է նոր ձևով կառուցել երկու երկրների հարաբերությունները: Նա հստակ ասաց՝ հին քաղաքականությունն այլևս չի աշխատում, և մենք կփորձենք ուրիշ քաղաքականություն վարել»,- նշել է Տոֆտը «Անցկացնել շաբաթը Սերգեյ Բրիլյովի հետ» հաղորդման ընթացքում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում Կուբայի դեսպանությունը և Կուբայում ԱՄՆ-ի դեսպանությունը կբացվեն հուլիսի 20-ին: