Պուտինն Օբամային շնորհավորել է ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայք-էջին:
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները, չնայած եղած անհամաձայնություններին, մնում են որպես աշխարհում կայունության և համերաշխության ապահովության ամենակարևոր գործոն»,-նշվում է ՌԴ-ի նախագահի հեռագրում: Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են լուծել միջազգային հարթության ամենախրթին խնդիրները և «արդյունավետորեն դիմագրավել գլոբալ սպառնալիքներին և մարտահրավերներին»: