Ի՞նչ գործ ունի որևէ դրոշ ներհայաստանյան պայքարում
Երբ խոսք ա գնում՝ ճիշտ էր, թե ոչ Հայրիկյանին իր դրոշի հետ հեռացնելը Բաղրամյան պողոտայից՝ արևմտամետների մի խումբ դատապարտում է այդ փաստը և պնդում, որ դրանով անարգանք է հասցվել եվրոպական արժեքներին: Երբ հարց ես տալիս՝ կդատապարտեի՞ք, եթե մի խումբ այլ մարդիկ Եվրազեսի լոգոյով դրոշներ ծածանեին պողոտայում՝ այստեղ լոլոների շարք ա սկսվում՝ Եվրոպա պուպուշ, Ռուսաստան քըխ շրջանակներում...
Ընկերներ, դեմոկրատներ, ազնվության մարմնացումներ ջան, բա խի՞ եք երկակի ստանդարտներ կիրառում: Ի՞նչ գործ ունի որևէ դրոշ ներհայաստանյան պայքարի ծիրին մեջ, չե՞ք կարծու՞մ, որ հպատակվելու և ամեն գնով հավատարմության երդումներ տալու կիրքը հագուրդ տալու ավելի հարմար վայրեր կան:
Ընդ որում, եթե դուք ավելի բարձր ու որակով եք գոռում եվրոպաներից ու ինչ որ արժեքներից՝ ինձ համար ոչնչով չեք տարբերվում Ռուսաստան բառը լսելիս հալումաշ լինողներից: Դուք նույնն եք մեծ հաշվով՝ մի մասը դրամաշնորհային սիրով, մի մասը ձրի ՛՛տրմամբ՛՛...
Դեմագոգիկ առարկություններ չառաջարկել...
Վարուժան Բաբաջանյան. ֆեյսբուք: