ԵՄ-ն առաջարկել է նոր հանրաքվե անցկացնել Ղրիմում
ԵՄ-ն կարող է վերանայել Ղրիմի հարցով նոր հանրաքվեի արդյունքները, եթե այն անցնի ԵԱՀԿ-ի դիտորդների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ղրիմը և Սևաստոպոլը դարձան ռուսական շրջաններ 2014թ.-ի մարտին կայացած հանրաքվեից հետ, որի ժամանակ մեծամասնությունը քվեարկել էր Ռուսաստանին միանալու օգտին: Մոսկվայում ընդգծում են, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
«Եթե դա տեղի ունենա միջազգային օրենսդրության պահպանման, ԵԱՀԿ դիտորդների մասնակցության դեպքում, ապա մենք կդիտարկենք հանրաքվեի արդյունքները»,-ասվում է դիվանագիտական աղբյուրի հայտարարության մեջ: