Մեքսիկայի քաղաքապետը երկրորդ անգամ ամուսնացել է կոկորդիլոսի հետ (տեսանյութ)
ԱշխարհՄեքսիկայի հարավում գտնվող Սան-Պեդրո-Ուամելուլա քաղաքի քաղաքապետը երկրորդ անգամ ամուսնացել է կոկորդիլոսի հետ: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Հարսանիքը եղել է խորհրդանշական և ամբողջովին համապատասխանել է տարածաշրջանի ավանդույթներին: Հարսին նույնիսկ անուն են տվել՝ Մարիա Իզաբել: Այդ միությունը դարձել է աստվածների պարգև, որի փոխարեն մարդիկ պետք է ստանան անձրևներ, բերք և խաղաղություն: Նորապսակների միջև առաջին համբույրը չի եղել, և արարողությունից հետո Մարիա Իզաբելին բաց են թողել: