Ջիմ Քերրին ներողություն է խնդրել աուտիզմով տառապող երեխայի լուսանկարը հրապարակելու համար
Gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին, նշում է, որ դերասան Ջիմ Քերրին ներողություն է խնդրել աուտիզմով տառապող երեխայի լուսանկարն առանց թույլտվության հրապարակելու համար: Քերրին երեխայի լուսանկարը հրապարակել էր ոչ դիտավորության սկզբունքով, այլ պարզապես նա ցանկացել էր ցուցադրել, թե ինչը կարող է հանգեցնել աուտիզմին:
Երեխայի մայրը խնդրել է հեռացնել լուսանկարը միկրոբլոգից: Դերասանն արձագանքել է երեխայի մոր խնդրանքին և հեռացրել լուսանկարը:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել այդ երեխայի ընտանիքից և այլ մարդկանից, այդ լուսանկարը հրապարակելու համար:Ես չեմ ցանկացել նրանց ցավ պատճառել»,- ասել է դերասանը: