Թունավորման դեպք՝ Երևանում. 4 և 5 տարեկան երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 4-ին, ժամը 02.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Մուրացանի» ԲԿ են տեղափոխվել Արտաշիսյան փողոցի թիվ 53/15 շենքի բնակիչներ Մ. (ծնվ. 2010 թ) և Ա. (ծնվ. 2011 թ.) Ղ.-երը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: