Շառլ Ազնավուրը հուլիսի 14-ին կմասնակցի Ֆրանսիայի ազգային տոնին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հուլիսի 14-ին Մարսելում կմասնակցի Ֆրանսիայի ազգային տոնին (Բաստիլի գրավման օրը): Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ինչպես հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն` Ազնավուրը կմասնակցի տոնակատարություններին ֆրանսիացի սենատոր և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով կդառնա Ժան-Կլոդ Գոդենի պատվավոր հյուրը: Ազնավուրը քաղաքապետերի կողքին տրիբունաներից կհետևի զինվորական շքերթին: Բացի այդ, շանսոնյեն կուղեկցի Մարսելի փոխքաղաքապետ Ռիշառ Ֆինդիկյանին այգում մասնավոր երեկույթի ժամանակ:
Նշենք, որ Ֆրանսիայի ազգային տոնը, որը կոչվում է Բաստիլի գրավման օր, նշվում է հուլիսի 14-ին: Այդ օրը Ելիսեյան դաշտերում անց է կացվում տոնական զինվորական շքերթ: