Թե ինչ վիճակ է տիրում Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)
Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ փակ։ Սակայն գրեթե ցուցարարներ չկան։ Քիչ անց կրկին տեղի կունենա իրազեկման երթ, որին մասնակցում են գերազանցապես անչափահասները։ Չնայած մարդկանց սակավությանը, այնուամենայնիվ աղբամաններով կազմած բարիկադները դեռևս մնում են։