11-ամյա Արման Սիմոնյանը «Ոսկե տաղանդներ ոսկե Պրահայում» մրցույթում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (լուսանկարներ)
11-ամյա Արման Սիմոնյանը «Ոսկե տաղանդներ ոսկե Պրահայում» մրցույթում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Գալա համերգին Արման Սիմոնյանը կատարել է Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը։ Մրցույթի Գրան Պրին շահել է Ռուսաստանը ներկայացնող Ելենա Իվանովան, իսկ առաջին տեղի մրցանակին արժանացել է Լեհաստանը ներկայացնող մասնակիցը: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժյուրիի անդամ Արման Ղուկասյանը:
Արման Սիմոնյանն այս պահին Պրահայից մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու «Բալթիկայի ձայն» միջազգային մրցույթին։
Operativ.am-ի խմբագրությունը շնորհավորում է Արմանին և մաղթում նորանոր հաղթանակներ: