Մանրամասներ՝ գազալցակայանի պայթունից տուժածների առողջական վիճակի մասին. նրանից մեկը կտեղափոխվի Երևան
Ինչպես հայտնել էինք ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Գյումրի» ԲԿ-ի տնօրենի հետ:
«Երկու մարդ է տեղափոխվել: Նրանցից 1948թ ծնված Մանուկյան Արշակը ամբուլատոր օգնություն կստանա և դուրս կգրվի, իսկ 1963 թ. ծնված Վարդանյան Բաբկենը թեթև վնասվածքով կտեղափոխվի Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,-ասաց Արմեն Իսահակյանը:
Տնօրենը նշեց, որ տուժածին Երևան տեղափոխելու լուրջ պատճառներ չկան, պարզապես հարազատերն են այդպես ցանկանում