ՇՏԱՊ. Պայթյուն՝ Մարալիկի գազալցակայանում. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքների կուտակման բալոնը, ինչից 52-ամյա Բ. Մ.-ն եւ 67-ամյա Ա. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Բ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության: