ԲԱՑԱՌԻԿ. «Морской узел» երգի մրցույթի մասնակիցները վախենում են Հայաստանից. Սամվել Գրիգորյան
Նովոռոսիսկ քաղաքում «Морской узел» երգի ամենամյա միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է արդեն 13-րդ անգամ: Այսօր երեկոյան Հայաստանը «Морской узел 2014»-ում կներկայացնի Սարո Գևորգյանը: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շոումեն Սամվել Գրիգորյանը, ով նաև մրցույթում ժյուրիի անդամ է:
13 տարի շոումեն Սամվել Գրիգորյանը ներկայացուցիչ է հանդիսանում Հայաստանում և երգիչ-երգչուհիների է ներայացնում այս մրցույթում: Մրցույթը բավականին լավ վարկանիշ ունեցող է, որի ընթացքում շքերթներ են կազմակերպվում, շքեղ շոուներ են լինում ինքնաթիռներով, օդապարիկներով: Այս տարի մրցույթին մասնակցում է 18 երկրի ներկայացուցիչ. Թուրքիայից Ադրեջանից, Ուկրաինայից, Ռուսաստնից և այլ:
Սամվել Գրիգորյանը նշեց, որ Սարո Գևորգյանը, ընդամենը 16 տարեկան է սակայն շատ լավ է պատրաստված: Սարոն ավարտել է Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիան: Նշենք նաև, որ երգչի հետ աշխատել է Նադեժդա Սարգսյանը, որի շրջանակներում Սարոն մասնակցել է միջազգային փառատոների և վերադարձել պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած: «Морской узел» երգի մրցույթը 3 փուլով է կայանալու, որոնցից մեկում պարտադիր պետք է ծովի մասին երգ ներկայացնել:
Նրա խոսքով՝ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և երգերի և բեմական հագուստի հետ կապված, որը տրամադրել է մոդելավորող Արամ Նիկոլյանը:
«Մրցույթի մասնակիցները վախեցած են Հայաստանից, քանի որ լավագույն հորիզանականներն ամեն տարի Հայաստանն է զբաղեցնում»,-ասաց Սամվել Գրիգորյանը:
Շոումենի խոսքով՝ մրցույթում, որտեղ մասնակցում է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի և՛ Հայաստանի մասնակիցը, և վերջում բարձրացվում է հաղթանակած Հայաստանի դրոշն ու հնչում հիմնը, լավագույն հաջողությունն է հայի համար:
Հիշեցնենք, որ «Морской узел» մրցույթում Հայաստանն են ներկայացրել Արա Մարտիրոսյանը, Էրիկ Մակարյանը, Աննա Խաչատրյանը, Ռազմիկ Ամյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Արփին, Անուշիկ Ալավերդյանը, Անահիտ Շահբազյանը, Նարե Գրիգորյանը և այլք, ովքեր Հայաստան են վերադարձել պարտադիր մրցանակային տեղեր զբաղեցրած:
Operativ.am-ի խմբագրությունը հաղթանակ է մաղթում Սարո Գևորգյանին: