Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատվություն չենք վերցնում, ժողովուրդն է որոշողը
Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատվություն չենք վերցնում, ժողովուրդն է որոշողը, մենք առաջնորդ չենք, մենք ընդամենը համակարգող ենք։ Ընկերներ ջան, խնդրում եմ բացատրեք անգետիս,
ա․ ի՞նչ է նշանակում համակարգող, ինչու՞մն է համակարգողի դերը։
բ․ Ժողովուրդն է որոշողը
Փաստորեն, ժողովուրդն այսօր Բաղրամյանում արդեն չէ, մի խումբ առողջ մտածող երիտասարդներ, մի խումբ էլ հետաքրքրասեր, երգ ու պարի հարթակով տարվող երիտասարդներ դեռևս ժողովուրդ չէ։ Ի՞նչ է դուրս գալիս՝ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ժողովուրդը որոշեց, որ արդեն իր պահանջը, կապված էլեկտրաէներգիայի բարձրացման հետ, բավարարված է, թողեց գնաց տու՞ն։ Խնդրում եմ, բացատրեք, ոչինչ չեմ հասկանում:
Մելանյա Պետրոսյանց. ֆեյսբուք: