«ԻՊ» ահաբեկչական խմբավորման կողմից ոչնչացվել է 2000 տարվա պատմություն ունեցող հուշակոթող
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում ոչնչացրել են 2000 տարվա պատմություն ունեցող հուշակոթող: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Ահաբեկչական խմբավորման անդամները ոչնչացրել և պղծել են առյուծի տեսք ունեցող հուշակոթողը, որն ուներ 3 մետր բարձրություն: Այն իրենից մեծ կարևորություն էր ներկայացնում: Դեռևս 1977 թվականից այն գտնվում էր հնագետների ուշադրության կենտրոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ոչնչացվել էին նաև Պալմիրայում կարևոր նշանակություն ունեցող կոթողներ:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը ՌԴ տարածքում արգելված է: