Պորոշենկոն Արևմուտքին կոչ է անում նոր սանկցիաներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Արևմուտքին կոչ է անում նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նա կոչ է անում արևմտյան քաղաքական գործիչներին մտածել ՌԴ-ի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու մասին, որոնք ըստ նրա առավել արդյունավետ կլինեն և կսանձեն Ռուսաստանի գործողությունները: Ռուսաստանը պետք է վճարի մարդկային զոհերի և Ուկրաինայի տարածքների օկուպացիայի համար:
Պորոշենկոն նաև ԱՄՆ իշխանություններին կոչ է անում խորացնեl Ուկրաիանյի հետ ռազմական հարաբերությունները: