ՀՀԿ երիտասարդների միջավայրում պտտվող շշուկների՝ առաջիկա օրերին իրենց չի հաջողվի մեկնել ամառային հանգստի
«Իրավունք» թերթը գրում է. «Թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է.
«Ըստ ՀՀԿ երիտասարդների միջավայրում պտտվող շշուկների՝ առաջիկա օրերին իրենց չի հաջողվի մեկնել ամառային հանգստի: Նրանց միջավայրում ամենատարածված ենթադրությունն այն է, որ հենց այս ամռան շոգին մեկնարկելու է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եւ մեկնարկելու է ամբողջ թափով, սակայն օրը ոչ ոք կոնկրետ չգիտի: Երիտասարդ հանրապետականների մեջ տարածված է այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը գերադասելու է «երկաթը տաք-տաք ծեծել»»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: