ՀԷՑ–ի ղեկավարությունը վիրավորված է ՀՀ իշխանություններից. ոչ ֆորմալ պայմանավորվածություններ են խախտվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ՀԷՑ-ը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ընկերությունը: Ինչո՞ւ ՀԷՑ-ը դատարան չի դիմել իր պարտքը գանձելու հայցով՝ մեր հարցին ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, թե կարծում է, որ ժամանակին հավանաբար իշխանություններն են դիմել ՀԷՑ-ին, թե՝ մի անջատեք «Նաիրիտի» հոսանքը, և ՀԷՑ-ի այդ քայլը նշանակում է, որ ընկերության ղեկավարությունը վիրավորված է ՀՀ իշխանություններից, քանի որ ոչ ֆորմալ պայմանավորվածություններ են խախտվել ու հիմա ինքը պատմությունների մեջ է ընկել: Կամ հույս ունի, որ սնանկացման հայտով առաջինը դիմելով՝ հնարավորություն կունենա իր պարտքը ամենաշուտը ստանալու»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: