Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակի ճանապարհի Կարմիր խաչի հարևանությամբ. կա զոհ
shamshyan.com-ը հաղորդում է՝ հուլիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Սանասար Թումասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 59 ՕR 555 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Պողոսյանի վարած BMW X5 մակնիշի 83 ԼP 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին, իսկ Toyota-ն կողաշրջվել է;
Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի օպերատիվ խումբը, քաղաքացիները, հիմնականում՝ երիտասարդներ, իրենց ուժերով են ամբողջովին երկաթե ջարդոնի վերածված Prado-ի միջից դուրս բերել վարորդ Ս. Թումասյանին և նրա 3 ուղևորներ՝ 23-ամյա Արթուր Պալտաջյանին, 20-ամյա Էմմա Իգիթյանին և 22-ամյա Էմմա Չալախյանին, որոնց 1-03 Շտապ օգնության բրիգադները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց Ա. Պալտաջյանը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայրում առողջական խնդիրներից բողոքում էր նաև BMW X5-ի վարոդ Ն. Պողոսյանը, սակայն Շտապ օգնության բժիշկների հորդորին, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց՝ հետազոտման, վերջինս, հրաժարվեց:
Մանրամասները՝ սկզբնաղյբուր կայքում: