Փարիզում տուրիստների համար հեռախոսային նոր հավելված է գործում
Արտասահմանցի զբոսաշրջիկների համար Փարիզում հասանելի է դարձել նոր հավելված, որի անունն է «Yes I speak touriste», որի շնորհիվ հնարավոր է ստանալ տեղեկություն 9 լեզվով Փարիզի ռեստորանների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների մասին: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Հավելվածը հասանելի է նաև ռուսերենով:
Բացի ռուսերենից, հավելվածը հասանելի է նաև անգլերենով, գերմաներենով, իսպաներենով, պորտուգալերենով, չինարենով, ճապոներենով, արաբերենով:Հավելվածում կա նաև Փարիզի և հարևան քաղաքների ինտերակտիվ քարտեզը, որտեղ երևում են մոտակա ռեստորանները, սրճարանները, խանութները, դեղատները, հյուրանոցները,որոնք ներկայացվում են պահանջված լեզվով: «Yes I speak touriste»-ը հնարավոր է ներբեռնել անվճար, հավելվածը գործում է ինչպես Android համակարգում, այնպես էլ iOS.-ում: