Փորձագետները կազմել են տուրիզմի համար ամենաանվտանգ երկրների ցանկը
Ճանապարհորդելու համար Եվրոպայի ամենաանվտանգ երկրները, հաշվի առնելով տեռորիստական հարձակումների վտանգը, համարվում են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Շվեցիան, Ֆինլանդիան և Իսլանդիան: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Այսպես են կարծում «Aon Risk Solutions» ռիսկի գնահատման գործակալության փորձագետները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վտանգ չեն ներկայացնում նաև Նոր Զելանդիան և Օվկիանիայի կղզիները: Փորձագետների գնահատականով` Աֆրիկայում անվտանգ են Նամիբիան և Բոտսվանան, իսկ Հարավային Ամերիկայում` Պանաման,Կուբան, Սուրինամը, Գվինեան և Ուրուգվայը: