Բրիտանիայում էքստրեմալ տապը գերազանցել է 2006 թվականի ռեկորդը
Անգլիայում էքստրեմալ տապ է:2015 թվականի հուլիսի 1-ը հայտարարվել է բոլոր ժամանակների ամենատապ օրը: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Գերազանցվել է 2006 թվականի ռեկորդը: Լոնդոնում ավելի շոգ էր, քան Հռոմում:
Բրիտանացի բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս ժամը 11-15-ը հրաժարվել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց: Եվ դա,առաջին հերթին, վերաբերում է երեխաներին, հիվանդ մարդկանց և ծերերին: Շոտլանդիայի բնակչությանը ավելի հեշտ է եղել.այստեղ օդի ջերմաստիճանը չի անցել 23-ից:
Եվրոպան անցյալ շաբաթ տուժել է անոմալ տապից:Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է 38-ի: Տաք մթնոլորտային հոսանքը Մեծ Բրիտանիա է մտել Իսպանիայից և Պորտուգալիայից:
Փորձագետների կարծիքով չոր եղանակի պատճատով ցորենի բերքը Եվրոպայում 6 տարվա մեջ առաջին անգամ կկրճատվի: