Եգիպտացի զինծառայողները Սինայում հարյուրավոր զինյալների են ոչնչացրել
Սինայի թերակղզում եգիպտական զինված ուժերի հատուկ գործողությունների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 100 զինյալ է ոչնչացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եգիպտական բանակում հայտնել են, որ զինծառայողները չեն դադարեցնի հատուկ գործողությունները՝ մինչև Հյուսիսային Սինայը չազատագրվի ահաբեկիչների ճամբարներից:
Ավելի վաղ հաղորդվում է, որ մարտերի ընթացքում մոտ 70 զինծառայող է զոհվել: