Volkswagen գերմանական գործարանում ռոբոտը մարդ է սպանել
Գերմանիայում Volkswagen-ի գործարանում ռոբոտը դուրս է եկել վերահսկողությունից և աշխատակցի կրծքին մահացու հարվածներ հասցրել: Այս մասին հայտնում է գերմանական Hessische Niedersächsische Allgemeine պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Volkswagen-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ դեպքի պահին աշխատակիցը գտնվել է սարքավորման ներսում: Ռոբոտը նրան սեղմել է մետաղյա պլաստմասին, որի հետևանքով աշխատակիցը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:
Նշվում է, որ դեպքի պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ մեկ այլ աշխատակից, ով սարքավորման դրսի կողմն է գտնվել, ակտիվացրել է այն: Ներկա պահին կատարվում է հետաքննություն: