Սիրիացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Իսպանիա տեղափոխել 15 տոննա հաշիշ
Անդալուսիայի ափերին կանգնեցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը պատկանող մի նավ, որը տեղափոխել է 15 տոննա հաշիշ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով El Pais-ին:
Ապօրինի բեռը հայտնաբերբել է նավը ստուգելու ժամանակ, որից հետո քաղաքացիական պահակախումբը այն տեղափոխել է Մալագայի նավահանգիստ և ձերբակալել է անձնակազմի 9 անդամների:
Հաղորդվել է, որ 9 ձերբակալվածներից 6-ը ունեն սիրիական քաղաքացիություն` Հնդկաստանի բնիկներ են: Ենթադրվում է, որ հաշիշի հայտնաբերված մասը թմրանյութերի մի շարք մատակարարումների ընդամենը մի մասն է,որը տեղափոխվում է արաբական երկրներից Եվրոպա: