Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային հանձնել Ղրիմում գտնվող ավելի քան 20 նավ
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային հանձնել Ղրիմում գտնվող ավելի քան 20 նավ, երբ համապատասխան որոշում ընդունվի: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ՌԾՈւ գլխավոր շտաբի աղբյուրը: «Այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատվի և համապատասխան որոշում ընդունվի, մենք ավելի քան 20 ուկրաինական նավ կհանձնենք Ուկրաինայի ռազմածովային ուժերին»,-հայտնել է աղբյուրը:
Ինչպես փոխանցվում է՝ ուկրաինական նավերը գտնվում են Սևծովյան ռուսական նավատորմի տեղակայման կետում, ամբողջովին մեկուսացված են և չեն շահարկվում, ռուս զինծառայողներն ապահովում են նավերի անվտանգությունը: