Ցիպրասը համաձայնել է վարկատուների բոլոր պայմաններին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համաձայնել է միջազգային վարկատուների առաջ քաշած բոլոր պայմաններին, սակայն աննշան փոփոխություններով: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Ցիպրասի նամակին:
Նամակում, որն ուղղված է վարկատուներին (Եվրահանձնաժողովին, Արժույթի միջազգային հիմնադրամին և Եվրոպական կենտրոնական բանկին), ասվում է, որ Հունաստանի վարչապետը համաձայն է բոլոր բարեփոխումներին՝ կապված հարկային համակարգի հետ, եթե հունական կղզիների համար 30%-ի չափով զեղչը պահպանվի:
Վարկատուներն իրենց հերթին պնդել են, որպեսզի չեղյալ համարվեն կղզիների բնակիչների համար հարկային արտոնությունները: