Սաակաշվիլին առողջապահության նախարարին կոչ է արել հրաժարական տալ
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին Առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին կոչ է արել հրաժարական տալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Громадське ТВ»-ին:
Սաակաշվիլիի խոսով՝ այդ պաշտոնում պետք է լինի մեկը ով ագրեսիվ է, իսկ Կվիտաշվիլին այդ ամենից շատ հեռու է:
«Հարկավոր է շատ արագ կոտրել առողջապահական հին համակարգը: Նոր նախարարը ագրեսիվ կաշխատի»,-ասել է Սաակաշվիլին: