Եվրոխումբը Հունաստանի հետ կապված արտակարգ հանդիպում կունենա
Հուլիսի1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, Հունաստանի և Բրյուսելի հետ կապված Եվրոխումբը արտակարգ հանդիպում կունենա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Financial Times-ին:
Եվրոգոտում ֆինանսների նախարարաները կքննարկեն վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկները, ով համաձայնել է ընդունել միջազգային վարկատուների պայմանները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետը համաձայնել է ընդունել վարկատուների առաջարկած պայմանները: