Աշխատավայրում քնելը օգտակար է. հետազոտություն
Միչիգանի համալսարանի հոգեբան գիտնականներն անցկացրել են հետազոտություն ու պարզել՝ աշխատավայրում քնելն օգտակար է: Հետազոտությունն անց է կացվել 18 - 50 տարեկան 40 մարդու շրջանում երեք օրվա ընթացքում: Կամավորականները կատարել են այն աշխատանքները, որ անելիս են եղել իրենց աշխատանքի ընթացքում: Դրանց ավելացել են նաև քնի հետ կապված գիտափորձեր: Նրանք աշխատել են մեծամասամբ համակարգիչների առաջ:
Եվ այսպես, պարզվել է, որ «լուռ ժամը» կարող է զգալիորեն նվազեցնել հոգեբանական լարվածությունը աշխատակիցների մոտ, զուգահեռ նաև բարձրացնել նրանց կենտրոնացվածությունը: Հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն: