Ուկրաինայում պատերազմը սկսել է Պուտինը. Նավալնի
Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավումը հանդիսանում է միջազգային պայմանագրերի խախտում և դա երկրին մեծ վնաս է հասցնում: Այս մասին հայտնում է Радио Свобода-ն:
«Թե ով է սկսել պատերազմն Ուկրաինայում հայտնի է: Դա արել է Պուտինը և նրա շրջապատը: Պուտինն այդ քայլին է դիմել իր իշխանությունը ապահովելու համար»,-հայտարարել է Նավալնին:
Նրա խոսքով՝ Ղրիմի հարցն անհնարին կլինի լուծել հանրաքվեի միջոցով: