Ռուսաստանում Դոնբասի կոնֆլիկտի մասին ֆիլմ կնկարահանվի
«Դոնբաս». ահա այսպես է կկոչվի նոր ֆիլմը, որը պատրաստվում են նկարահանել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Известия»-ին:
Ֆիմը պատմելու է Դոնբասում տիրող իրավիճակի մասին: Ֆիլմի բյուջեն կազմում է 60 միլիոն ռուբլի: Ֆիլմի ռեժիսոր են առաջարկել դառնալ Վլադիմիր Բորտկոյին, իսկ ֆիլմի դերակատարներից նշվում է Յուրի Նազարովը:
Ֆիլմի սցենարիստը նշում է, որ ֆիլմը պատմում է երկու հարազատ եղբոր մասին, ովքեր ծնողների բաժանվելուց հետո ևս բաժանվել են: Մեկը մեծացել է Լվովում, իսկ մյուսը՝ Դոնեցկում: Ֆիլմի սցեանարիստը ֆիլմի սցենարի բոլոր փակագծերը չի բացել: