Նախկին ՕԵԿ-ական նախարար, ներկայում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի դրամական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 25 մլն դրամ, 350 հազար դոլար և 850 հազար եվրո: Սակայն պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 540 հազար դրամ:
Պարզվում է՝ պատգամավորի կինը՝ Գայանե Սարգսյանը, նույնպես լուրջ կարողության տեր է: Նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 30 մլն դրամ, 570 հազար դոլար և 590 հազար եվրո: Սակայն տիկինն ընդամենը ստանում է կենսաթոշակ՝ տարեկան 550 հազար դրամ: Թե ինչպես են կարողացել նրանք այսքան լուրջ կարողություն կառուցել, թերևս դժվար չէ կռահել:
Հիշեցնենք, որ Արամյանը ՀՀ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախկին նախարարն է, ում որդին 2004թ. ապրիլին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում, և այդ միջադեպից հետո նա հրաժարականի դիմում ներկայացրեց»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: