ԱԱԽ-ի հսկայական ծախսերը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհուրդը թեև որպես պետական մարմին որևէ լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն վերջինիս աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում:
Միայն ապրիլ ամսվա ընթացրում ԱԽ-ն մոտ 2 մլն 390 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների դիմաց:
1.8 մլն դրամը վճարվել է «Գարանտսերվիս» ընկերությանը, 590 հազար դրամը՝ «Տոյոտա Երևան» ընկերությանը:
Բացի այդ, ապրիլին այս հիմնարկությունը ավելի քան 610 հազար դրամ է ծախսել է տպագրական աշխատանքների համար, պարզվում է՝ ԱԽ-ն իր աշխատակիցների համար պատվիրել է 80 հատ վկայական, նաև՝ սև գույնի անթափանց ծրարներ, թղթապանակներ և այսպես շարունակ»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: