Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու կարևորագույն գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշել է առաջիկայում միառժամանակ լրատվամիջոցներով «չերևալ»: Բանն այն է, որ այս օրերին Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու կարևորագույն գործով:
Ասել է թե՝ «հետին թվով» կենսագրություն են կերտում Ռ. Խաչատրյանի համար: Եվ անգամ նախարարը ՀՀ գլխավոր դատախազին գրություն է գրել՝ խնդրելով պարզել, թե ովքեր են իրենց ընտանիքին վատաբանում:
Ըստ «Ժողովուրդի» աղբյուրների՝ Սեյրան Օհանյանը դատախազությանը ներկայացրել է այն մարդկանց անունները, որոնք ըստ իրեն, կարող են շահագրգռված լինել իր ընտանիքի բարի համբավը արատավորելու գործում:
Եվ մինչև դատախազությունն իր գործառույթը կիրականացնի, Ռ. Խաչատրյանը որոշել է քիչ լինել հանրային միջավայրերում, սենյակում դրված ծաղիկների հետ համահունչ վերնազգեստ չհագնել, չլուսանկարվել, մինչև «անցնի վտանգը»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: