Ռուսաստանն աշխարհի ազատության համար սպառնալիք է ներկայացնում. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ գիտակցում է Ռուսաստանի կողմից սպառնալիքի առկայությունը քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում դաշինքի անդամ երկրների համար: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն գիտակցել է. Ռուսաստանը չի համագործակցում, նա սպառնալիք է ներկայացնում աշխարհի ազատության համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների»,-ասել է Յացենյուկը անվտանգության հարցով Կիևյան 7-րդ ֆորումի ընթացքում:
Նրա կարծիքով հենց այդ է պատճառը, որ ՆԱՏՕ-ն պրակտիկորեն դադարեցրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը: