ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը որոշում է ընդունել Սիրիայի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կապված այն բանի հետ, որ Սիրիայում իրավիճակը վատթարանում է, ԵՄ Խորհուրդը երկարաձգել է սիրիական ռեժիմի կողմնակիցների հանդեպ սահմանափակող միջոցները մեկ տարի ժամկետով»,-ասվում է փաստաթղթում:
Նշում է, որ սահմանափակումները վերաբերում են 200 ֆիզիկական և 70 իրավաբանական անձանց:
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել սիրիացի 15 նախարարների հանդեպ՝ մարդու իրավունքների խախտման մեջ ներգրավվածության հետ կապված: