Պորոշենկոն կոչ է արել փակել Ռուսաստանի հետ սահմանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում կարգուկանոն հաստատելու համար անհրաժեշտ է փակել Ռուսաստանի հետ սահմանը: Այս մասին գրում է BBC Russian-ը:
«Կարգուկանոն հաստատելու համար, ես միշտ ասել եմ, որ անհրաժեշտ է 2 հանգամանք. փակել սահմանն ու Ուկրաինայի տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը»,-հայտարարել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ Ուկրաինան մինչև նոյեմբեր պետք է ավարտի պետական սահմանին պաշտպանական հուսալի համակարգի հաստատման հարցով միջոցառումները՝ ԵՄ-ի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմի իրավունք ստանալու համար: