Մոսկվայում մահափորձ են կատարել հայտնի գործարարի նկատմամբ
Խողովակաշարերի ընկերության տնօրենի նկատմամբ Մոսկվայի հարավ-արևմուտքում մահափոորձ են կազմակերպել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին՝ ժամը 8.30-ի Բուտլերովա փողոցի №17 տան մոտ:
Անհայտ անձը կրակ է բացել 40-ամյա գործարարի ուղղությամբ, երբ վերջինս փորձել է նստել իր Toyota Land Cruiser ամենագնացը: «Գործարարը փորձել է փախչել և թաքնվել շքամուտքի դռան մոտ, սակայն չարագործը վրա է հասել և մի քանի կրակոցներ արձակելով՝ փախուստի է դիմել»,-հաղորդում է աղբյուրը:
Տուժողն ուսին, իրանին և որովայնին ստացած հրազենային վիրավորումներով հոսպիտալացվել է: Փամփուշտներից մեկը ծակել է գործարարի երիկամը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մահափորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մասով: