Պուտինը նվաստացրել է Ջոն Քերրիին. Բրայզա
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան քննադատում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ Բրայզան մասնավորապես քննադատել է Ջոն Քերրիին, քանի որ նա մեկնել էր Սոչի և հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ցանկանում եմ մեկնաբանել այն ամոթալի իրավիճակը, որը ստեղծվել է Ջոն Քերրիի այցի ժամանակ Սոչի: Փաստացի Քերրիին հրավիրել էին Սոչիում գտնվող Ստալինի առանձնատուն: Պուտինը դա արել էր դիտավորությամբ և այդ քայլով նվաստացրել ԱՄՆ-ի իշխանություններին»,-հայտարարել է Բրայզան: