Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ՖԻՖԱ-ի պաշտոնատար անձանց ձերբակալությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի մեկնաբանելու ՖԻՖԱ-ի պաշտանատար անձանց ձերբակալութունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА «Новости» գործակալությանը:
«Սա առհասարակ մեր քննարկման կամ մեկնաբանման հարցը չէ, ուստի ես ոչ մի մեկնաբանություն չեմ տա դրա հետ կապված»,-հայտարարել է Պեսկովը:
Նշենք, որ ձերբակալված 9 անձի արդեն առաջադրվել է մեղադրանք: