Ֆրանսիայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել «Le Parisien» թերթը
Բարձր կարգի և բացառիկ նմուշի ապրանքներ արտադրող «LVMH» ընկերությունը ներկա պահին բանակցություններ է վարում «Le Parisien» թերթը գնելու հետ կապված: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ընկերությունը ցանկանում է առավել ամրապնդել իր մեգաբիզնեսը, ուստի ցանկանում է ներառել նշված թերթն իր բիզնեսում: Թերթի արժեքը գնահատվել է €50 միլիոն:
«Les Echos» ընկերության ղեկավար Ֆրանսիս Մորալը մեկնաբանել է «Le Parisien»-ի հետ գործարքը և ասել, որ այդ թերթը շատ հայտնի և հարգված է, ինչպես նաև մեծ հռչակ է վայելում ընթերցողների շրջանում:
«LVMH»-ը ղեկավարում է շատ ազդեցիկ և հարուստ Բերնարդո Առնոն:
Նշենք, որ թերթը հիմնադրվել է 1944 թվականին: