ՖԻՖԱ-ի ձերբակալված պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել
Ինչպես արդեն տեղեկացրել էին ՖԻՖԱ-ի 9 անդամ ձերբակալվել է՝ կաշառակերության կասկածանքով:
Ներկա պահին, ձերբակալված 9 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters.-ին:
Ձերբակալված անձինք մեղադրվում են փողերի լվացման և մոտ 150 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ դեպարտամենտը: