Ռուսական նավերն ու ինքնաթիռները զորավարժություններ են անցկացնում Բարենցի ծովում
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА «Новости» գործակալությանը, ռուսական նավերն ու ինքնաթիռները զորավարժություններ են անցկացնում Բարենցի ծովում:
Զորավարժություններին մասնակցում է 10 ռազմանավ, ինքնաթիռներ, ինչպես նաև ուղղաթիռներ:
«Այսօր Բարենցի ծով են դուրս եկել Հյուսիսային նավատորմի ուժերը, որպեսզի մասնակցեն զորավարժություններին ու ռազմածովային և օդային տեխնիկայի ցուցադրությանը: Զորավարժությունների շրջանակներում անցկացվում են գործնական դասեր, որին մասնակցում են Ռազմական ակադեմիայի կուրսանտները»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: