ՖԻՖԱ-ի ձերբակալված անձանց թիվը հասել է 9-ի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱՄՆ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՖԻՖԱ-ի` կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Արդեն հայտնի է, որ ձերբակալվածների թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր 4 անձի ձերբակալման մասին, սակայն վերջին տվյալներով՝ նրանց թիվը 9 է: Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է այլ անձանց ձերբակալություններ ևս:
Սա մեծ սկանդալ է համարվում, որը մեծ հետք կթողնի ՖԻՖԱ-ի հետագա գործողություների վրա: