«Բոկո Հարամ»-ը գնալով մեծ վտանգ է իրենից ներկայացնում
Նիգերիական «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումն առավել վտանգավոր է դառնում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Beast պարբերականին:
Ահաբեկչական խմբավորման անդամները Սամբիսա կոչվող անտառից հեռացել են և հաստատվել Մարտե կոչվեղ քաղաքում: Պաշտոնատար անձանց խոսքով՝ Մարտե քաղաքն ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել էր անցյալ շաբաթ, սակայն դեռևս ապրիլ ամսվա վերջից քաղաքն արդեն օկուպացիայի էր ենթարկվել:
Ինչպես հաղորդում է The Daily Beast պարբերականը՝ «Բոկո Հարամ» խմբավրոման անդամներն արդեն իրենց դրոշներն են ամրացրել քաղաքի տարբեր հատվածներում: Վերջիններս մեծ վտանգ են իրենցից սկսել ներկայացնել, քանի որ վտագ կա, որ նրանք կարող են նաև Իրաքում և Սիրայում գտնվող այլ ահաբեկչական խմբերի հետ կապ ունենալ և համալրվել: