Քենիացին Օբամայի դստեր ձեռքն է ցանկանում խնդրել և առաջարկում 70 ոչխար և 50 կով
Քենիացի իրավաբան Ֆելիքս Քիփրոնը հայտարարել է, որ մտադրություն ունի ամուսնանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ Մալիայի հետ,և պատրաստ է դրա դիմաց 70 ոչխար, 50 կով և 30 այծ տալ: Այս մասին հայտնում է The Washington Times-ը՝ հղում անելով Քենիայի ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ նա մտադրություն ունի անձամբ առաջարկություն անել, երբ Օբաման հուլիսին պաշտոնական այցով գա Քենիա:
«Ես վաղուց եմ երազում ամուսնանալ Մալիայի հետ և նույնիսկ նամակ եմ կազմել, որով դիմելու եմ նախագահին»,-հայտարարել է Քիփրոնը: