ԱՄՆ-ն հրաժարվել է կռվել Ուկրանայի համար
ԱՄՆ-ի զորքերը ներգրված չեն լինելու Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահի մամլո խոսնակ Ջո Էռնեստը:
«ԱՄՆ-ն պատրաստ չէ պատերազմի մեկնել հանուն Ուկրաինայի: Սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և մեր ՆԱՏՕ-ի աջակիցները հնարավորություն ունեն աջակցել և հակազդել Ռուսաստանի կողմից եկող ագրեսիային»,-հայտնել է Ջոշ Էռնեստը: