2 շաբաթում Ուկրաինան 23 հազար մարդ է լքել. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ներկայացրել է Ուկրաինան լքած քաղաքացիների թիվը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն՝ երկրի հարավ-արևելքում կոնֆլիկտի հետևանքով 1,3 մլն մարդ է լքել Ուկրաինան:
«Ուկրաինան լքած քաղաքացիների թիվն ավելացել է: 857 հազար մարդ դիմել է ապաստան ստանալու նպատակով: Աճը կազմել է 23 հազար մարդ՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: