Կոբզոնը համերգներով հանդես կգա Դոնեցկում և Լուգանսկում
Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը համերգներով հանդես կգա Դոնեցկում և Լուգանսկում: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Վաղը տեղի կունենա համերգ Լուգանսկի հրապարակում, իսկ մյուս օրը՝ Դոնեցկում»,-հայտարարել է Կոբզոնը:
Երգիչը նաև հավելել է, որ ցանկանում է կատարել Վլադիմիր Շաինսկու՝ «Պատմության դասերը» երգը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Կոբզոնը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում բաց նամակ է հղել Ուկրաինայի ժողովրդին: